Ինչպես հավաստիացնում է «This
american life» ամերկյան ռադիոշուն` խմբագրությանը հաջողվել է գտնել Coca-Cola-ի արդեն
125 տարի պահվող գաղտնի բաղադրությունը: Ըստ նրանց` այս հանրահայտ ըմպելիքի մեջ պարունակում
են կոլայի էքստրակտ, լիմոնաթթու, կոֆեին, շաքար, ջուր, լայմայի հյութ, վանիլ, կարամել,
ալկոհոլ, նարնջի յուղ, կիտրոնի յուղ, մուսկատի ընկույզի յուղ, կորիանդր, ներոլի, դարչին:
Հիշեցնենք, որ այս ըմպելիքն առաջին անգամ պատրաստվել է 1886 թվականին հայտնի դեղագործ
Ջոն Պոմբերտոնի կողմից: Ըմպելիքի օրիգինալ բաղադրատոմսը պահվել է Ատլանտայի բանկային
պահարանում, որը գտնվում է շուրջօրյա վերահսկողության ներքո:
Загрузка...
Загрузка...
загрузка...
Загрузка...