1. Տղամարդու համար սեքսն առաջին հերթին ֆիզիոլոգիական պահանջմունք է, սովի
կամ բնական կարիքների նման: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այլ կնոջ հետ տղամարդու
սեքսը դավաճանություն չհամարել հարաբերությունների սկզբնական փուլում:
2. Երբեք մի վերածեք սեքսը սիրելիին մանիպուլյացիայի ենթարկելու գործիքի: Բանն
այն է, որ տղամարդու ֆիզիոլոգիան այնպես է կառուցված, որ ցանկության առաջացման դեպքում
այն պետք է անհապաղ ի կատար ածել: Ավելի լավ է զիջել տղամարդուն, անգամ եթե տվյալ պահին
սեռական մտերմության ցանկություն չունեք:
3. Կանայք պատկերացում անգամ չունեն, որ ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ շատ
ավելի ամաչկոտ են, քան երևում է առաջին հայացքից: Անգամ եթե նրանք որոշակի ֆանտազիաներ
ունեն, միշտ չէ, որ պատրաստ են կիսվել դրանցով իրենց զուգընկերուհիների հետ: Ուստի
կանայք չպետք է ամաչեն տղամարդու հետ ինչ-որ նոր բան փորձելուց:
4. Կանայք պետք է հիշեն, որ տղամարդիկ սեքսի և հարաբերությունների համար իդեալական
կազմվածքով կանանց չեն փնտրում: Եթե տղամարդը սիրում և ցանկանում է ձեզ, ապա հավատացեք
նրան: Տղամարդիկ հաճախ չեն էլ նկատում կանանց փոքր կուրծքը, ազդրերի ցեյլուլիտն ու
որովայնի ծալքերը: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է անտեսեք ձեզ և ձեր մարմինը,
բայց բարդույթավորվել էլ պետք չէ:
5. Հիշեք, որ եթե տղամարդն ամեն կերպ փորձում է իրեն սեքս-գիգանտ ներկայացնել,
ապա անկողնում նա հավանաբար հեռու է այդ կերպարից:
6. Տղամարդկանց ամենամեծ վախն անկարողությունն է ամենակարևոր պահին: Առողջ տղամարդկանց
մոտ դա պատահում է դեպքերի 12-17%-ում: Եթե ձեր տղամարդու հետ նման բան է պատահել,
ապա պետք չի ծիծաղել կամ խղճահարվել: Նման դեպքերում ավելի լավ է աջակցել սիրելիին՝
ուշադրությունը չկենտրոնացնելով դեպքի վրա: