Զսպանակ
խաղալիքը ռազմածովային նավերի ձիաուժը չափող սարքի մի մասն էր: Նավատորմի ինժեներ Ռիչարդ
Ջեյմսը Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նավերի ձիաուժը չափելու սարք էր ստեղծում, երբ
սարքը պահող զսպանակներից մեկը ընկավ հատակին և գլորվելով շարունակեց առաջ ընթանալ:
Ինժեներն անմիջապես մտածեց երեխաների կողմից սիրված այս խաղալիքը ստեղծելու մասին,
և 1945-ին այն արդեն պատրաստ էր:
Կարտոֆիլի
չիփսերը բարկացած խոհարարի ստեղծագործությունն են: Շատերի կողմից այնքան սիրված չիփսերն
ի հայտ են եկել նյույորքցի բծախնդիր հաճախորդի շնորհիվ, ով անդադար հետ էր ուղարկում
իր պատվերը՝ պնդելով, որ տապակած կարտոֆիլը չափազանց հաստ է և հում: Խոհարարը, հունից
դուրս գալով, հնարավորինս բարակ է կտրատում կարտոֆիլի կտորները՝ կրկին տապակելով դրանք
աղի մեջ:
Կոկա-կոլան
կիրառվում էր որպես դեղամիջոց: Հուսահատորեն փորձելով իր գլխացավերի համար դեղամիջոց
հնարել՝ դեղագործ Ջոն Փեմբերտոնը մետաղյա թեյնիկում իրար խառնեց մի շարք բաղադրիչներ՝
ստեղծելով մի բաղադրատոմս, որը մինչ օրս գատնի է մնում:
Մաստակը
ստեղծվել էր որպես բնական լատեքս: Մտածմունքների մեջ ընկած և հիասթափված այն մտքից,
որ իրեն չի հաջողվում բնական լաեքսի ռետինե փոխարինող ստեղծել, Թոմաս Ադամսը այդ նյութից
մի կտոր գցում է բերանը և ինքնաբերաբար սկսում ծամել: Զարմանալիորեն բացահայտելով,
որ դա բավականին հաճելի է, նա սկսում է տարբեր բույրեր ավելացնել նյութին, և 1888-ին
հայտնվում են առաջին մաստակները:
Փայտիկով
պաղպաղակն իրենից սոդայաջուր էր ներկայացնում: 1905-ին 11-ամյա Ֆրենկ Էփերսոնը փորձում
էր տնային պայմաններում սոդայաջուր պատրաստել, երբ անհաջող փորձից հուսահատված նա բակում
է թողնում սոդայաջրի մի զանգված ՝ խառնելու փայտիկի հետ միասին: Բավականին ցուրտ գիշերվանից
հետո՝ առավոտյան նա բակում գտնում է սառեցված ըմպելիքը:
Կպչող
թղթերը նախատեսված էին առավել ամուր սոսնձվելու համար: Երբ 1968-ին փորձելով հնարել
առավել կպչուն թղթեր՝ 3M ընկերության գիտնականներից մեկը ստեղծեց լրիվ հակառակը՝ շատ
թույլ կպչող թուղթ, որը հեշտությամբ պոկվում է: Ոչ ոք չէր մտածի դրանց հետագա կիրառության
մասին, եթե ընկերության մեկ այլ գիտնական չսկսեր դրանք օգտագործել որպես էջանշան իր
եկեղեցական երգերի համար, որոնք ոչ մի հետք չէին թողնում գրքի վրա: