Փչացնել
կարելի է ցանկացած հարաբերություն: Վատ չէր լինի իմանալ, թե հատկապես ինչն է ահավոր
նյարդայնացնում հակառակ սեռին, ինչի հետ նրանք երբեք չեն հաշտվի ու հարկ եղած դեպքում
կամ խուսափել դրանց կամ, եթե որոշել եք ստիպել նրան լքել Ձեզ, գործի դնել այդ հնարքները:
1.
Տղամարդիկ ատում են հեռախոսային անվերջ թվացող խոսակցությունները: Պետք չէ զանգել նրան
օրը երեսուն անգամ պարզապես համոզվելու համար, որ նա Ձեզ չի ստում և իրոք աշխատավայրում
է: Հավատացեք' նա հասկանում է, որ Դուք անընդհատ զանգելը մեկնաբանում եք իբրև «ձայնիդ
էի կարոտել», բայց իրականում ցանկանում եք վերահսկել իրեն:
2.
Տղամարդկանց հիստերիայի է մատնում «Իսկ ինչի՞ մասին ես հենց հիմա մտածում» հարցը: Խուսափեք
նման հարցերից, երբ զրույցի ընթացքում պարզապես փորձում եք համոզվել, որ նա Ձեզ լսում
է: Դա ընդամենը Ձեր էգոիզմի արտահայտումն է, երբ ուզում եք, որ նա չզբաղվի որևէ այլ
բանով, երբ իրեն ասելիք ունեք: