«Մենք
ընտրում ենք, մեզ ընտրում են…»: Ի՞նչ սկզբունքով ենք մենք ընտրում մարդկանց: Քանի որ
առաջին քայլը, որպես կանոն, ուժեղ սեռի ներկայացուցիչներն են անում, տրամաբանական կլինի
վերլուծել այն դետալները, որոնք գրավում են տղամարդկանց: Այսպես…
Խնամված
մազեր: Ենթագիտակցորեն տղամարդը փնտրում է ապագա երեխաների մոր, իսկ խիտ ու խնամված
մազերը նշան են, որ դուք հիանալի վիճակում եք գտնվում:
Անկեղծ
ժպիտ: Եթե արհեստական եք ժպտում, տղամարդը նկատում է դա և ընկրկում է, իսկ անկեղծությունը
նպաստում է հարաբերությունների զարգացմանը:
Ընկերական
շրջապատ: Ասա, թե ով է ընկերդ, ասեմ, թե ով ես դու: Այս ասացվածքով շատերն են առաջնորդվում:
Ձայն:
Չնայած ապացուցված է, որ տղամարդկանց գրավում են ցածր ձայները, ապացուցված է, որ ավելի
մեծ ուշադրության արժանանում են բարձր տեմբրով կանայք: Զրնգուն ձայնը խոսում է երիտասարդության
և բարձր տրամադրության մասին:
Կառուցվածք:
Խոսքը կրծքի չափսի կամ իդեալական համամասնությունների մասին չէ: Աղջիկը պարզապես պետք
է համաչափ մարմին ունենա:
Առողջ
մաշկ: Պրոբլեմատիկ մաշկը և հոգնածության հետքերով դեմքը վանում է տղամարդկանց, քանի
որ փաստում է առողջական խնդիրների և հորմոնալ խանգարումների մասին:
Բնականություն:
Աճեցրած մազեր, արհեստական թարթիչներ ու եղունգներ. այս ամենը վանում է տղամարդկանց: