Յուրաքանչյուր զույգ ունենում է այնպիսի փուլ, երբ հարաբերությունները դառնում
են սովորական ու անհետաքրքիր: Այլևս չկան հետաքրքիր զրույցներ, միասին անցկացրած ժամանակը
Ձեզ չի ոգեշնչում, իսկ Ձեր տղամարդն էլ սկսել է մեկուսանալ և դարձել է սառը:
Դուք սկսում եք խորհել' ինչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է նա այդպես փոխվել: Իհարկե,
պատճառները փորձում եք Ձեր մեջ փնտրել' ինչու նա այլևս Ձեզ չի սիրում: Միանգամից մտածում
եք, որ նա Ձեզ դավաճանում է ու շուտով ապահարզան կպահանջի: Պետք չէ հապճեպ ենթադրություններ
անել' մտածելով ամենավատը, Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի տարբերակներ,
որոնք հնարավոր է' պատճառ դառնան Ձեր սիրելի տղամարդու այդպիսի պահվածքի:
Նա ուժեղ սթրես է ապրում: Տղամարդիկ շատ հաճախ են բախվում աշխատանքային խնդիրների
և փորձում են ամեն ինչ միայնակ հաղթահարել' չկիսվելով իրենց կողակցի հետ: Նրանք կարող
են ամբողջովին տրվել այդ խնդիրներին' անգամ չկասկածելով, որ այդպես դառնում են անտարբեր
ու սառը զուգընկերուհու հանդեպ:
Նա հայտնվում է խաչմերուկում: Գալիս է ինչ-որ ժամանակ, երբ տղամարդը սկսում
է մտածել' իրեն ավելին է անհրաժեշտ, քան ինքն ունի: Հենց այդ փնտրտուքների ժամանակ
նրանից պահանջվում է անմնացորդ նվիրում և շատ հնարավոր է' Ձեզ համար այլևս ժամանակ
չմնա: Այդպիսի դեպքերում նրան հանգիստ թողեք այդ նոր իրավիճակում:
Նա զգում է' այն տղամարդը չէ, ով պետք է Ձեզ: Եթե Դուք Ձեզ Ձեր տեղում չեք զգում,
նյարդային եք, վրդովմունքի ու անորոշության մեջ, ապա դա ազդում է տղամարդու վրա: Յուրաքանչյուր
տղամարդ երազում է լինել լավագույն ամուսին և հայր իր կնոջ ու երեխաների համար: Այդպիսի
իրավիճակներում ասեք նրան' նա լավագույնն է Ձեզ համար:
Նրան հանգստանալ է պետք ընկերների հետ: Ինչպես աղջիկներն առանց ընկերուհւների
չեն կարող, այդպես էլ տղամարդիկ' առանց ընկերների: Հաճախ նրանք զոհաբերում են ընկերներին
հանուն ընտանիքի: Բայց, եթե կինը ամուսնու լավն է ցանկանում, նա դեմ չի լինի, որ վերջինս
ժամանակ առ ժամանակ ընկերների հետ հանդիպի ու հաճելի ժամանակ անցկացնի: