Նախ հասկանանք, թե ինչ է էկոլոգիան : Այն կենսաբանության բաժին է, որն ուսումնասիրում է օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց
և շրաջակա միջավայրի
միջև: Էկոլոգիան ունի շատ կարևոր դեր մարդկանց գոյության
մեջ, առանց էկոլոգիայի չկա ոչինչ,
ու ոչնիչ
էլ չի կարող փոխարինել դրան: Իսկ
ի՞նչ ենք մենք անում:
Անկախության առաջին տարներին, երբ
հատվում էին ծառերը
տաքանալու համար, դա ինչ-որ
տեղ ընդունելի էր, բայց
հիմա ծառերը հատվում
են զուտ հատողներին
եկամուտ բերելու համար: Մայրաքաղաքում ,ինչու չէ, ամբողջ
երկրում կուտակված է աղբ,
օդը աղտոտված է, և դա են վկայում ագռավները, որոնք եկել են երգող թռչուններին փոխարինելու, մեծ քանակությամբ
ագռավների թռչելը էկոլոգիական վատ վիճակի ցուցանիշ
է: Կամ որքան կենդանիներ
են սպանվում ամեն օր,
որպեսզի ապահովեն մի աստղի պարզապես
<<մորթե>> քմահաճույքը:
20-րդ դարում 25 անգամ ավելացել
է ձկնորսությունը: Անհետացել են
105 տեսակի կաթնասուններ, 136 տեսակի
թռչուններ և հիմա Հայաստանի բնաշախարհի
մոտ 60%-ը վտանգված
է:Աղտոտումներ, որոնց հիմնական պատճառն
են քիմիական գործարանները, ծովափերում նավթի պատճառով վերանում
է ջրային աշխարհը, ինչպես նաև համար մեկ աղտոտիչներ են կենցաղային թափոնները:
Ես ուզում եմ, որ
ոչ միայն գիտնականները, այլև ամբողջ
մարդկությունը գիտակցի, որ կյանքը
մոլորակի վրա կշարունակվի
կամ կդադարի մարդու
իսկ մեղքով: