Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի
ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի
դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված
«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին
փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան
հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել են մրցանակ՝
մեկ միավոր Տ-90Ս տանկ։
Ի տարբերություն
մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը
կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։