Կպատմեք Ձեր և Ձեր նախասիրությունների մասին։
- Ապրում եմ Երևանում։ Ավարտել եմ Թատերականը, դպրոցը և նույնիսկ մանկապարտեզը: Հիմա գրում և հանդես եմ գալի Stand Up ժանրում։ Աշխատում եմ PHOTO PUB-ում: Նախասիրություններս տարբեր են ինչպես անհաս փառքի ճամփան:) Իսկ ամենասիրելին երաժշտություն լսելով քայլել՝ անկախ վայրից
ու ժամից:
2․ Ե՞րբ բացահայտեցիք Ձեր մեջ հումորային տաղանդը
-Նախորդ հարցին պատասխանելուց։
Ի՞նչն է
Ձեզ ստիպում զբաղվել հումորով։
-Ինչը չէ,ով:
Ես, ինչպես մնացած բոլոր զբաղմունքները: Զբաղվում եմ,
որովհետև սիրում եմ: Ինչպես մեր
շատերի, բայց իմ կարծիքով կոնկրետ մի հոգու պապա ասել.
-Մարդ պետքա
սիրի իր գործը, որ ավելի հաճախ երջանիկ պահեր ունենա:
Ի՞նչ է Ձեզ
համար բեմը, ի՞նչ եք զգում, երբ հանդիսատեսը
ծիծաղում է Ձեր արած հումորների վրա։
Հաճույք: Հետ
եմ ստանում եմ տվածս էներգիան: Էնպես է հետ գալիս, որ հեռախոսս 13 տոկոսից 100 ա դառնում
:
Մինչ
Stand-up-ին մասնակցելը ի՞նչ նախագծերի եք մասնակցել։
Տարբեր հարթակներում
ելույթներ եմ ունեցել ու մինչև հիմա շարունակում եմ, իսկ Stand Up Comedy-ն առաջին հեռուստատեսային նախագիծն
է, որին մասնակից եմ:
Ո՞րն է Ձեր
կյանքի ամենահաջողված նախագիծը։
Չեմ կենտրոնանում
նախագծի հաջողված լինելու մեջ, հաջողված են բոլոր նախագծերը, որտեղ կամ ես: Սա ավելի
շատ խորհուրդ է, քան պատասխան:
Ի՞նչ կուզեիք
անել, որը մինչ օրս կյանքի չեք կոչել։
-Ես ունեմ
համբերություն, ինձ մոտ ամեն ինչ ժամանակին է լինում, դրա համար չունեմ այդպիսի ցանկություններ,
մինչ օրս:)
Հեղինակ՝ Դավիթ Աբովյան