Կպատմե՞ք
Ձեր և Ձեր նախասիրությունների մասին։
Մեսրոպ Սարգսյան,
մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ, աշխատանքի բերումով և հաղորդավար և ստոմատոլոգ:))
Տարվա եղանակներից սիրում եմ ամառը, չնայած, որ ծնվել եմ ձմռանը:))
Այդ ինչպե՞ս
ստացվեց, որ սկսեցիք աշխատել հաղորդավար Vivaro News հաղորդաշարում։
Կներեք բայց
կոմերցիոն գաղտնիք ա:)) Իսկ եթե լուրջ Vivaro News-ի կողմից առաջարկ, իմ կողմից համաձայնություն
և շնորհավորում եմ Ձեզ, Մայիսի 1-ից կարող եք գալ աշխատանքի:))
Արդյո՞ք հարմար
է կամ հեշտ մասնագիտականը համատեղել TV-ի հետ։
Դեռևս ստացվում
է, չնայած որ շատ դժվար է աշխատել երկու տարբեր աշխարհներում, բայց միշտ էլ կա ճանապարհ
հաճելին համատեղել օգտակարի հետ, այնպես որ փորձում եմ գտնել համատեղություններ երկու
աշխատանքների մեջ և համատեղել դրանք իրար այնպես, որ ոչ մեկը չտուժի:))
Ձեր հաղորդումը
հիմնականում ֆուտբոլի մասին է։ Կա այնպիսի ֆուտբոլային թիմ ո՞րը սիրում եք:
Այո, հիմնականում անդրադառնում ենք ֆուտբոլային հանդիպումներին,
չնայած որ Վիվառո Նյուզը հաղորդում է սպորտի մասին և բացի ֆուտբոլից մենք անդրադառնում
ենք նաև այլ մարզաձևերի: Ինչ վերաբերվում է սիրելի ֆուտբոլային թիմին, ապա կասեմ հետևյալը՝
սիրում եմ գեղեցիկ ֆուտբոլ, չունեմ առանձնացված
թիմ որին երկրպագում եմ։ Բոլորի մոտ կարծիք կա, որ Բարսելոնայի երկրպագու եմ, չնայած
մի կողմից, որ ասում են երևի մի բան գիտեն:))
Արդյո՞ք
եղել են դժվարություններ մինչ մասնագիտական աշխատանք կատարելը։
Այո, իհարկե,
դժվարությունները միշտ են ու ամենուր, ուղղակի պետք է գտնել դրանք հաղթահարելու բանաձևը,
ինչը յուրաքանչյուրի մոտ յուրահատուկ է ու անհատական:
Վերջերս
նայեցի ≪Տափակ
Բաթլ≫ -ը՝ Մհերի
ու ձեր մասնակցությամբ։ Արդյո՞ք հեշտ է չծիծաղելը տափակ, բայց իրականում ծիծաղելի հումորի
վրա։
Ոչ միայն Տափակ
Բաթլում, այլ նաև կյանքում շատ դժվար է չծիծաղելը, բայց ամեն դեպքում ավելի դժվար է,
կներեք, իհարկե, արտահայտության համար՝ ծիծաղեցնելը, քան ծիծաղելը:))
Ի՞նչ կանեիք,
եթե պատահաբար վիճակախաղով շահեիք 1․000․000 ԱՄՆ դոլար։
Դե լաավ դե:))
Նիվա ասեիք կհասկանայի, գոնե մի քիչ էլ կհավատայի:)) Բայց 1․000․000 ու էն էլ ԱՄՆ դոլլար... կներեք բայց քուանշ:))
Եվ վերջին հարցը։
Ո՞րն է Ձեր ամենագլխավոր նպատակը այս կյանքում։
Համոզել ինձ
հավատալ, որ օրերից մի օր կշահեմ վիճակախաղով ու էն էլ պատահաբար 1.000.000 ԱՄՆ դոլլար:))