Լենա Նազարյանը իր Facebook-ի էջում գրել է։
Շուտով Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչությունը
կընտրի Երևանի քաղաքապետի ու ավագանու իր թեկնածուներին: Անկախ նրանից, թե ով կլինի
քաղաքապետի մեր թեկնածուն, անձամբ ինձ համար է՛լ ավելի կարևոր է մեր ավագանին, որը,
ընտրվելու պարագայում, պետք է գործի հաշվետու, թափանցիկ ու վերահսկի քաղաքապետի գործունեությունը:
Այդ իսկ պատճառով անձամբ ես շատ հետաքրքրված եմ և ամեն ջանք կգործադրեմ, որ ՔՊ-ի ավագանու
ցուցակը բաղկացած լինի տարբեր մասնագիտություն ունեցող, քաղաքային տնտեսության խնդիրներից
տեղյակ, հանրային ընկալման առումով ընդունելի անձանցից, ովքեր հրապարակային և անկաշկանդ
կներկայացնեն իրենց տեսակետները և ընտրողների առաջ հաշվետու կլինեն իրենց քվեարկությունների
համար: