Ինչո՞ւ Լուսավորիկ
և ի՞նչ գործունեություն եք ծավալում։
Անունիս հաճախ
եմ անդրադարձել: Աշխատավայրում շա՜տ էին Լուսինեները ու տարբերելն, իսկապես բարդ էր:
Մեր փոխտնօրենն էլ ասում էր.
-Լուսավոր աղջիկ
ես, բայց տարիքով փոքր, կարծես «լուսավոր պուճուրիկ» լինես՝ իսկական լուսավորիկ, ու
էդպես ինձ ասում էին Լուսավորիկ: Մի օր, երբ տեսա «Google»-ում, որ այդ անունը մոլորակում
գոյություն չունի, այն դարձավ իմո ու մարդիկ ինձ էդպես գիտեն:
հիմա զբաղվում
եմ, թե՛ հաղորդավարությամբ, և թե՛ լուսանկարչությամբ։
Իսկ ի՞նչն է
հոգեհարազատ Լուսավորիկին։ Ֆոտո՞ն, թե՞ հաղորդավարությունը։
Դրանցից բոլորն
ինձ համար առանձնահատուկ տեղ ունեն։ Լուսանկարչությունն արվեստ է, հնարավորություն՝
ինքնաարտահայտվելու ու նորը՝ ստեղծելու: Իսկ գրագետ հաղորդավարի նպատակն այնուամենայնիվ
անհատի, իրադարձության կամ որևէ հարցի շուրջ ինֆորմացիան փոխանցելն է: Թերևս, ինձ այս
ոլորտում ավելի հարմարավետ եմ զգում, որովհետև բեմը սիրում եմ, այն իմ ափսեն է։
Բեմում եղած
ժամանակ, երբ ձեզ լուսանկարահանում է մեկ այլ լուսանկարիչ, սակայն այդ նկարը ձեր չի
գոհացնում, ինչպե՞ս կվարվեք։
էդպես շատ է
լինում: Բայց դա, սովորաբար, նկարողից չէ, շատ եմ ասում. «ի՞նչ կաս, այն ես»: Ոչինչ
չեմ անում, միայն «save» ու լավ հիշողությունը՝ նկարի տեսքով միշտ ինձ հետ է)։
Դեպք, ո՞րը
փոխել է ձեր կյանքը։
Դպրոցական էի, երբ կազմակերպեցի մի քանի հոգով դասից
փախուստն ու մենք հայտնվեցինք մի վայրում, որն իմ կյանքը 360 աստիճանով փոխեց, այդ
վայրը կենդանաբական այգին էր:
Մասնագիտությունից
զատ, ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
Լուսանկարչությունն
ինձ համար ինչ-որ չափով նաև հոբբի է: Բացի այդ սիրում եմ որակով ֆիլմեր, գրքեր, ծանոթություններ։
Եթե մի պստիկ՝ ազատ ժամանակն էլ լինում է, հաստատ այդ որակով զբաղմունքներն իրար հերթ
չեն տալիս: Բայց գիրք կարդալը՝ գոնե տասը րոպե, օրվա մեջ պարտադիր հասցնում եմ:
Եթե լինեիք
Հայաստանի ոստիկանապետ, ի՞նչ կանենք առաջինը։
Քիչ հանդիպող
հարցերից էր, որ կյանքում, դեռ երբեք մտքովս չէր անցել: Որն էլ որ լիներ իմ գործը,
ես դրան միանշանակ կվերաբերվեի շատ լուրջ ու մեծ պատասխանատվությամբ: Առաջինը՝ միանշանակ
մարդկանց կփորձեի մատուցել ոստիկանի ողջ գործունեության նպատակն ու կարևորությունը,
և ամեն բան կանեի, որպեսզի ոստիկանական կրթությունը լիներ բարդ ու մեծ ինտելեկտ պահանջեր:
Մենք ամեն օր շատ ենք հասարակացնում նրանց գործն ու վատ ենք արտահայտվում՝ էդպես չպետք
է լինի։
Իսկ ի՞նչ արժե
Լուսավորիկի «լուսավոր» ֆոտոսեսիան։
Փորձում եմ,
ոչ մի հաճախորդի չնեղացնել։ Գնային համակարգը բավականին ճկուն է։ Բավական մատչելիից
կարող է հասնել մինչև, նույնիսկ, «կես միլլիոնի»։ Բայց մանրամասների համար կարող են
զանգահարել և գրել. Շուտով նաև կայքն ու «Instagram»-ի էջը՝ իմ լուսանկարներով, հանրությանը
հասանելի կլինի։