Դերասանուհի,
երգչուհի, «meke up artist», բավականին տարբեր մասնագիտություններ, ինչպե՞ս եք համատեղում։
Ես երգչուհի
չեմ, ուղղակի գնացել եմ վոկալի դասերի և արժանացել եմ 5 լաուրյատի կոչման։
Մարդը իր տեսակով
բազմապրոֆիլ է։ Պարզապես պետք է Ժամանակը ճիշտ օգտագործել և զբաղվել այն գործերով, որոնք իրեն հաճելի է։
Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս շատերը չեն կարողանում հասցնել և հաճախ ունենում են խնդիրներ չհասցնելու հետ կապված։
Ինչպե՞ս եղավ,
որ Նաիրա Մովսիսյանը դարձավ «meke up artist»։
Նույն հաջողությամբ
կարելի է հարցնել, թե ինչպե՞ս ստացվեց, որ ուսումնասիրեցի մարկետինգ, հոգեբանություն
կամ այլ ինչ-որ բան։ Ազատ ժամանակ ունենալու դեպքում զբաղվում եմ ինքնակրթությամբ
,այդ զբաղմունքը հարազատ և սիրելի է ինձ։ Դեռ
տարիներ առաջ եմ meke-up սովորել, սակայն, շատ չեմ զբաղվել այդ ամենով։ Իսկ այսօր ես
գեղեցիկը ստեղծելով եմ ապրում։
Կա ՞ կերպար,
որը փոխել է ձեր կյանքը։
Ո՛չ, կա մի ներկայացում, որը ավելի կայացրեց ինձ
որպես դերասանուհի, քանի որ պատիվ ունեցա խաղալ Նարեկ Դուրյանի և Հրանտ Թոխատյանի հետ՝դա «Դոն ժուան ավիա» ներկայացումն էր։
Թատրոն թե՞
ֆիլմ, ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ և ի՞նչու։
Երկուսն էլ
իրենց հետաքրքրությունները ունեն։ Թատրոնում՝ ներկայացման ժամանակ , զգում ես հանդիսատեսի
էներգետիկան, իսկ ֆիլմի ժամանակ դու մնայուն կերպար ես դառնում և մարդիկ հնարավորություն
են ունենամ անընդհատ դիտելու քեզ։
Դեպք ,որը փոխել
է ձեր կյանքը։
Ամեն մի ակնթարթում
գտնվում է մի բան։
Ո՞րն է ձեր
կյանքի կարգախոսը։
Սիրիր քո անձը․
դու արժանի ես դրան։
Ի՞նչ խորհուրդ
կտաք այն դերասանուհիներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում։
Կարդան, զարգանան,
գտնեն սխալներ և հաշվի առնեն կարևոր մարդկանց իմաստուն
Եվ վերջում,
ի՞նչ կուզեիք տեսնել այսօրվա արվեստում։
Արվեստ, ծնողներիս
ապրած ժամանակաշրջանի արվեստ։