«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավորներ Զարուհի
Բաթոյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել այն
մասին, որ կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից:
«Մեր թիմը սկսել է շաբաթօրյակը։ Կամավորները մաքրում են քաղաքը
նախընտարական պաստառներից։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում էին ոչ միայն նախընտրական
քարոզարշավս իրականացնել, այլ նաև քաղաքի մաքրությունն ու տեսքը պահպանել։ Դուք ամենալավն
եք»,- գրել է Զարուհի Բաթոյանը:
Իր հերթին Հայկ Կոնջորյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Մաքրում ենք քաղաքը մեր փակցրած պաստառներից»: