Երեկ ընդունել էի չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ
Հե Յուրոնգի գլխավորությամբ:
Ասել եմ, որ 2018թ. ընթացքում իր կողմից ընդունած օտարերկրյա գործարար պատվիրակությունների
թվում #Չինաստանից🇨🇳 ժամանածների
քանակը ամենամեծն է եղել և համոզմունք հայտնել, որ այս հաճախակի շփումները կբերեն հայ-չինական
#առևտրատնտեսական կապերի զգալի աշխուժացման:
Չինացի գործարարները հայտնել են, որ մտադիր են #Հայաստանում🇦🇲 կառուցել ժամանակակից պահեստային
տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների հետ առևտրային հոսքերը: Բացի
այդ, ընկերությունը ցանկանում է Հայաստանում ստեղծել ալյումինի #արդյունաբերական գոտի,
որտեղ ներկայացված կլինեն ալյումինե ապրանքներ արտադրող տարբեր ընկերություններ, որոնց
արտադրանքը հիմնականում կարտահանվի: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի ծավալը
հասնում է մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի և նախատեսում 300-400 աշխատատեղերի ստեղծում:
Նշել եմ, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ներդրումների պաշտպանությանը
և, այս առումով նախաձեռնել է #ներդրումների պաշտպանության նոր օրենքի մշակում: Հավաստիացրել
եմ, որ կառավարությունը կաջակցի չինացի գործարարների բոլոր ծրագրերի իրականացմանը։
Տիգրան Ավինյան՝ ֆեյսբուք