Ոչ մի մարդ
չունի այնպիսի հիշողություն, որն իրեն հաջողակ ստախոս կդարձնի:
Այն ամենն,
ինչ կամ ու ինչ հույս ունեմ, որ կդառնամ, իմ հրեշտակային մոր շնորհիվ է:
Չես կարող փախչել
վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր:
Ես դանդաղ եմ
քայլում, բայց երբեք ետ չեմ քայլում:
Մարդը կարծես
ծառ լինի, իսկ նրա հեղինակությունը՝ ծառի շողքը: Շողքն այն է, ինչ մենք մտածում ենք
այդ մարդու մասին, սակայն ծառն է իրական պատկերը:
Վեց ժամ տուր
ինձ ծառը կտրելու համար, և ես չորս ժամը կծախսեմ կացինը սրելու վրա:
Երբ լավ բան
եմ անում, ինձ լավ եմ զգում, երբ վատ բան եմ անում՝ վատ եմ զգում: Սա է իմ կրոնը:
Արդյո՞ք չես
ոչնչացնում թշնամուդ, երբ նրան ընկերդ ես դարձնում:
Երբ չեմ հավանում
մեկին, նրան փորձում եմ ավելի լավ ճանաչել:
Ինձ չի մտահոգում՝
Աստված մեր կողմից է, թե ոչ, այլ հակառակը՝ արդյո՞ք մենք ենք Աստծո կողմից, քանի որ
Աստված միշտ ճիշտ է:
Քննադատելու
իրավունք ունի նա, ով նաև սիրտ ունի օգնելու:
Ոսկին լավ բան
է, բայց սիրող, խիզախ, ազգանվեր մարդը ոսկուց ավելի լավ է:
Եթե կա թշնամի,
կա նաև ընկեր, եթե կա խաբեբա, կա նաև հերոս, եթե կա վատ քաղաքական գործիչ, կա նաև նվիրված
առաջնորդ…
Նյութի աղբյուրը՝