Այն մասին,
թե ինչպես է կոռուպցիան մտել մեր տները, իսկ մենք դրանից անտեղյակ ենք եղել:
Երեկ առավոտյան
բացելով լրահոսը` կարդացի, որ վերսկսվել է Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ներկայացրած
հայցի հիման վրա դատական նիստը, որտեղ ներկայումս հետախուզման մեջ գտնվող «Սբ Գրիգոր
Լուսավորիչ» բկ նախկին տնօրենը նախարարից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի
համար և հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Ընդամենը րոպեներ
անց զանգ ենք ստանում Քննչական կոմիտեից, որով կնոջս հրավիրում են «մի քանի հանգամանք
ճշտելու» հիշյալ բժշկական կենտրոնի հետ կապված քրեական գործով:
Եվ օ՜ հրաշք,
ինչ է բացահայտվում արդյունքում: Իրականում 2014 թ. լինելով դպրոցի ուսուցչուհի` կինս
մեկ անգամ այցելել է մեր տանը ամենամոտ գտնվող «Մասիվի հիվանդանոց», սոցփաթեթի շրջանակներում
ստուգվել, հանձնել անալիզներ և վերադարձել տուն: Դրանից հետո որևէ առնչություն չի ունեցել
հիշյալ բկ-ի հետ: Սակայն պարզվում է` նրա անունով պետության միջոցներից դուրս է գրվել
250000 դրամ գումար, նրան իբր տրվել է թանկարժեք դեղորայք, նա իբր վիրահատվել է և
8 օր (!!!) իբր պառկել հիվանդասենյակում:
Այսինքն 4 տարի
անց հեղափոխության արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրված պատգամավորների ընտանիքների անդամներն
անգամ իրենց կամքից անկախ ներքաշված են եղել կեղտոտ կոռուպցիոն սխեմաների մեջ: Հիմա
հասկացա՞ք ինչից եք պրծել:
Էդգար Առաքելյան Facebook