Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» սեփական հարկի
տակ մրցեց «Բորնմութի» դեմ:
«Արսենալը» հաղթեց 5:1 հաշվով: Գերազանց
հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու առաջատարը
դարձավ գոլի հեղինակ, ինչպես նաև իր հաշվին գրանցեց երկու գոլային փոխանցում: