ՀՀ առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանը ilur. am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի օրհներգը փոխելու
շուրջ ընթացող բանավեճին։
Առաջին նախագահը
հիշեցրել է ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում
ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության
հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը,
այլ հիմքը»:
Տեր-Պետրոսյանը
նաև ավելացրել է, որ անեկդոտը պատմում է զուտ մեկ, այն է` հայ ժողովրդական բանահյուսության
տվյալ գոհարը մոռացության չմատնելու նպատակով: Ի դեպ, նա հիշեցրել է նաև 1977թ. Սահմնադրության
համաժողովրդական քննարկման հետ կապված նույնպիսի գոհար հանդիսացող մի այլ անեկդոտ:
Հայաստանի քաղաքացիներից մեկն առաջարկել էր Սահմանադրությունում ընդգրկել «Խորհրդային
քաղաքացին ունի հետմահու արդարացման իրավունք»:
Իսկ ավելի լուրջ,
ըստ առաջին նախագահի՝ Հայաստանն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի
առաջնահերթ խնդիրների առջև, քան օրհներգի շուրջ ընթացող բանավեճը: