Փետրվարի
25-ի առավոտյան «Ռադիո
Ջան» ռադիոկայանի «Ջան առավոտ» հաղորդման տաղավարը աստղային էր։ Անկայի
հյուրերն էին Հայաստան ժամանած ֆրանսիացի դերասան Սամի Նասերին և նրա եղբայր Բիբին։
Ջերմ,
միանգամայն անմիջական և պոզիտիվ եթերի ընթացքում Սամին խոսեց իր կերտած դերերի, այդ
թվում իրեն հաջողություն բերած հայտնի «Տաքսի» ֆիլմի մասին։
Ինչպես
հայտնի է, Նասերիներն ընտանիքով են ծավալում դերասանական գործունեություն: Բիբին նկարահանվել
է հայտնի «13 թաղամաս» ֆիլմում, իսկ նրա որդին՝ Ժուլյենը, շարունակելով հոր աշխատանքը, իր առաջին կերտած կերպարում հանդես
է եկել որպես Սամիի որդի։
Ինչպես
ավելի վաղ Զվարթնոց օդանավակայանում, "Ջան առավոտ"-ի տաղավարում Սամին սիրով
ունկնդիրներին հնավորություն տվեց մեկ անգամ ևս լսել Շառլ Ազնավորի «La boheme» երգը իր կատարումը:
Խոսելով աշխարհահռչակ
շանսոնյե Ազնավուրի մասին` Սամին նշել է, որ իր մանկությունն անցել է նրա երգերի հնչյունների
ներքո:
Հաղորդումից
հետո հաղորդավարուհի Անկան Սամիին և Բիբիին նվիրեց հայկական փախլավա, ինչը դերասան
եղբայրներն ընդունել են մեծ ուրախությամբ և շտապել ճաշակել հայկական քաղցրանուշը:
Նյութի հեղինակ՝ Դավիթ Աբովյան