Գերմանիայում
28-ամյա կին ոստիկան Նադին Բերնեյսը զբաղեցրել է Միսս Գերմանիա-2019 գեղեցկության մրցույթում։
Նա առաջ է անցել 9500 մասնակիցներից և արժանացել գլխավոր տիտղոսին՝ գրում է
Toronto Sun-ը։
Նադին Բերնեյսը հաստիոքով դետեկտիվ է կիբերհանցագործությունների
բաժնում։ Ինչպես նա անկեղծացել է մրցույթի ժյուրիներին, ասելով, որ ոստիկան աշխատելը
նրա երազանք է եղել։ «Ես բոլորին խորհուրդ կտայի դա․ տանից գնալ վաղ տարիքում, որպեսզի քեզ ինքնուրույն զգաս առանց ծնողների
խնամքի»,- նշել է գեղեցկուհի ոստիկանը։
Մրցույթում
նրա հաղթանակը փոքրիկ մրցակցություն է ստեղծում մեկ այլգեղեցկուհու համար։ 34-ամյա
Ադրիանա Կոլեզարը իր Instagram-ի էջում 700 հազար հետևորդ ունի և ավելի վաղ ճանաչվել
է Գերմանիայի «ամենագեղեցիկ կին ոստիկան»։
Նյութի հեղինակ՝ Դավիթ Աբովյան