Սիրելի հայրենակիցներ,
ընկերներ, հարազատներ,
Շնորհակալ
եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց
տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն
էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա
Սա, որպես
տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:
Իսկ ընդհանրապես
ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով: