Արդարադատության
նախարար Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում,
«Ազատությանը» փոխանցեց նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: Մարտի 1-ի գործով վկայի
կարգավիճակով հարցաքննվել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երրորդ
նախագահ Սերժ Սարգսյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում
էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող
մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները
բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել
է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի
տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման
միջոց գրավով փոխարինելու մասին: 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում
Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին
մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի
համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության
սահմանադրական կարգը:
Загрузка...
EverNews
Կառավարություն
Քաղաքականություն
Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում. «Ազատություն» ՌԿ
Загрузка...
загрузка...
Загрузка...