ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու
համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է
հիվանդանոցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի կողմից Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին այցի պահին տեղում են եղել փաստաբանը
և քննիչը, ովքեր այդ պահին իրականացրել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված
գործողություններ: Նրանց հետ Պաշտպանը քննարկել է Է. Իբրահիմովի իրավունքներին առնչվող
հարցեր: Քրեական վարույթին ներգրավված է ադրբեջաներենի՝ լիցենզավորում ունեցող թարգմանիչ:
Էլվին Իբրահիմովի գործին ներգրավված է փաստաբան Հայաստանի հանրային պաշտպանի գրասենյակից:
Մարդու իրավունքների պաշտպանի այցի պահին փաստաբանն արդեն ունեցել էր հանդիպում Է.
Իբրահիմովի հետ, պարզաբանել նրան իր իրավունքները և ներկայացրել հարուցված քրեական
գործի հետ կապված հանգամանքները:
Ամբողջական
հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am