Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան
հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ):
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւախնի քաղաքապետարանի
մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ կից հրապարակելով լուսանկար:
Նշվում է, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով: