Ղարաբաղյան
հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ մտահոգիչ
են, որքան էլ գործող իշխանությունները փորձեն չտեսնելու տալ կամ չխոստովանել սա:
Մինսկի խմբի
համանախագահների վերջին հայտարարությանը հաջորդող Հայաստանի ԱԳՆ արագ արձագանքի բովանդակությունը
վկայում է, որ գոնե արտաքին գերատեսչությունում կա խնդրի լրջության իրական ընկալումը:
Հայաստանի ԱԳ-ն վերջապես Արցախին վերաբերող իր պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակեց
Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Բնական է, որ առավել
կոշտ էր Արցախի իշխանությունների արձագանքը:
Անկախ ներքաղաքական
զարգացումնրեից, Արցախի հարցը ազգային անվտանգության և արժանապատվության խնդիր է, որն
ի զորու է գեներացնել ինչպես իշխանափոխության (օրինակ՝ 1997-98 թթ), այնպես էլ ազգային
կոնսոլիդացիայի գործընթացներ (1992-1994 թթ և Ապրիլյան պատերազմ):
Որ ճանապարհով
կընթանան պրոցեսները, հիմնականում կախված է Նիկոլ Փաշինյանից: Ի՞նչը կհաղթի իր մեջ՝
պետական մտածողության տարրը, թե՞ քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցը, ցույց կտա
ժամանակը: