Загрузка...

Կով բռնաբարած տղամարդը ձերբակալվել է




ԱՄՆ-ում, ամերիկյան սահմանապահների զգոնության շնորհիվ, կենդանապղծության դեպք է պարզվել։

Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Մեքսիկայի 29-ամյա քաղաքացի Խոսե Նինոն ձերբակալվել է կով բռնաբարելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել ամերիկա-մեքսիկական սահմանի մոտ, ինչը ստիպել է ինտերնետի շատ օգտատերերի խոսել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ պատի կառուցման անհրաժեշտության մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ամերիկյան իրավապահները պաշտոնապես Խոսեին կենդանապղծության մեղադրանք են ներկայացրել, եւ հիմա նրան պատիժ է սպառնում։

Կենդանապղծությունը համարվում է սեռական նախապատվության խանգարում։ Համաձայն ամերիկացի սեռաբան Ալֆրեդ Քինսիի, գյուղական վայրերում կենդանապղծությունն ավելի տարածված երեւույթ է, քան քաղաքներում։ Սոցիալական տեսակետից վտանգ են ներկայացնում այն դեպքերը, երբ սեռական շփումների ձգտումը կենդանիների հետ զուգակցվում է անձի սադիստական հակումներով։

Կենդանապիղծ հարաբերությունները շատ երկրներում համարվում են անօրինական, կամ ընկնում են կենդանիների հետ դաժան վերաբերմունքի օրենքի տակ։ Կենդանիների հանդեպ սեռական հակումն ապօրինի է շատ երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում եւ ամերիկյան նահանգների մեծ մասում։


Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...