Խելքն ապստամբում է որոշ կարծիքների դեմ, ինչպես որ ստամոքսը մերժում է որոշ կերակրատեսակներ:
Ինքն իրեն սիրահարվածը մրցակիցներ չունի:
Փողը ոչ ոքի հիմար չի դարձնում, այն միայն հիմարներին ի ցույց է դնում:
Ամենամեծ սխալն է. կարծել, որ դու երբեք չես սխալվում:
Միտքը գեղեցիկ է, երբ նրան ընթերցողի գլխում ծնվում են շատ ուրիշ գեղեցիկ մտքեր:
Ներելը հեշտ է, մոռանալը, սակայն դժվար:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Սառնությունը հոգու ամենասարսափելի հիվանդությունն է:
Գոհունակությամբ աշխատելը առանց պսակի չի մնա:
Մարդիկ ավելի շատ օրինակին են հետևում,քան ճշմարտությանը:
Նախանձն է չարիքի սկիզբը:
Մարդկային էությունը բաիքների ձգտող է և ոչ թե չարիքների: