Ի՛նչ խոսք,
մարդկանց մեծ մասը ձգտում է առողջ ապրելակերպ վարել, քանի որ սննդարար դիետաները լիարժեք
կյանքի և երկարակեցության գրավականն են: Սակայն առողջ սննդակարգի հաճելի «ազդեցություններից»
մեկն էլ գեղեցիկ արտաքինն է: Ի դեպ, ուրախալի է այն հանգամանքը, որ կան մթերքներ, որոնք
նույնչափ օգտակար են թե՛ մեր կենսական կարևոր օրգանների աշխատանքի, թե՛ արտաքին տեսքի
համար:
Խնձոր
Մենք տարված
ենք էկզոտիկ մրգատեսակներով, մինչդեռ այս դասական միրգը հարուստ է հակաբորբոքային տարրերով,
ինչպես նաև՝ քաղցկեղի դեմ պայքարող սննդարար նյութերով և կվերցետին հակաօքսիդանտով:
Բացի այդ, խնձորը պարունակում է մանրաթելեր, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի
դեմ, ինչպես նաև մաքրում են օրգանիզմը:
Ձիթապտղի յուղ
Բուսական յուղի
այս տեսակը ուժեղ հակաբորբոքային է : Նրա մեջ պարունակվող կենսական կարևոր ճարպաթթուները
սնուցում են մաշկը: Խորհուրդ է տրվում այն օգտագործել թե՛ ճաշատեսակներ, թե՛ աղցաններ
պատրաստելիս:
Կանաչ թեյ
Այս ըմպելիքը օգնում է պայքարել բորբոքումների և բջջային վնասվածքների
դեմ՝ նվազեցնելով տարիքային նշանները, ինչպես նաև՝ ապահովագրելով սրտային հիվանդություններից
և քաղցկեղից:
Մուգ շոկոլադ
Հավերժ ճշմարտություն.
մուգ շոկոլադն օգտակար է առողջությանը: Արժե նախընտրությունը տալ 80% կակաոյի հատիկներ
պարունակող շոկոլադին` հակաօքսիդանտների առավել մեծ բաժին ստանալու և ավելորդ շաքարից
խուսափելու համար: