Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում:
Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: Սորեն
Խիղճը օրենքների օրենքն է:
Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում
են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն,
իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում:
"Բռունցքի իրավունքը" նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին
կամ քառակուսի շրջանը:
Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի:
Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ,
որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա:
Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը:
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել:
ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը:
Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր
է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը:
Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը:
Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: