1. Տանձ
Դանդաղաշարժ, անշտապ, ողջախոհ, քնքուշ, բայց համառ: Եթե նրան դուր չեն գալիս
ընկերուհու սովորությունները, երկար կտանջի նրան և կփորձի վերադաստիարակել:
2. Բանան
Հոգատար ու նուրբ: Ամբողջովին տրվում է սիրուն և պահանջում է նմանատիպ վերաբերմունք
ընկերուհուց կամ կնոջից: Եթե ամուսնության մեջ չի ստանում ցանկալին, ապա չի լքում կնոջը,
սակայն սիրուհի է պահում:
3. Դեղձ
Էմոցիոնալ, զգայուն, հնարամիտ սիրեկան է: Նա քեզ այլ կե՞րպ է թվում: Գուցե որովհետև
չես թողնում, որ իրեն ամբողջությամբ դրսևորի:
4. Խնձոր
Կրքոտ և ագրեսիվ: Նրա հետ չես ձանձրանա: Ամուսնությանը լուրջ է վերաբերվում,
ամուսնանում է միայն երկար մտածելուց հետո:
5. Սալոր
Հնարամիտ և պրակտիկ, սակայն որպես սիրեկան ձանձրալի է: Գործերում հաջողակ է,
կենցաղում՝ պահպանողական: Նրանից լավ ամուսին դուրս կգա:
6. Ելակ
Սիրում է սիրախաղ, հաճույքով սիրախաղում է կանանց հետ: Հեշտորեն դավաճանում
է: Անփոխարինելի է հաճելի և անմիջական ժամանակ անցկացնելու համար:
7. Նարինջ
Մի փոքր նյարդային է և մանրախնդիր: Բարեխիղճ աշխատող և հավատարիմ ամուսին է:
Ամուսնանում է ուշ տարիքում: Սիրում է, երբ տանն ամեն ինչ կարգուկանոնի մեջ է:
8. Ձմերուկ
Անվստահելի, երազկոտ, աշխատում է ոչ ուժերի ներածին չափով: Սիրում է նույն ձևով:
Ունի իրեն կարգադրություններ տվող կնոջ կարիք, բայց հնազանդվում է ոչ հեշտորեն: