.jpg)
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միշտ էլ մտահոգում է հարցը, թե տղամարդիկ կանանց
հատկապես որ հատկություններն են գնահատում:
Նախ ասենք, որ տարիքի հետ տղամարդկանց ցանկությունները՝ կապված հակառակ սեռի
հետ, փոխվում են: 20-25 տարեկանում տղաները շեշտը դնում են կնոջ գեղեցկության ու սեքսուալության
վրա ու հաճախ ցանկանում են ունենալ ոչ թե լուրջ, այլ ժամանակավոր հարաբերություններ:
30 տարեկանին մոտ տղամարդիկ սկսում են ավելի շատ գնահատել կնոջ մեղմությունը,
ներքին գեղեցկությունը, կենցաղավարությունը, քանի որ այդ տարիքում նրանք առավել հաճախ
մտածում են ընտանիք կազմելու մասին:
40 տարեկանից հետո տղամարդու համար առաջնային են դառնում կնոջ համբերատարությունն
ու զիջողականությունը:
.jpg)
Այնուամենայնիվ, կողակցին գեղեցիկ տեսնելու ձգտումը ոչ մի տարիքում լիովին չի
մարում տղամարդկանց մեջ: Այնպես որ, սխալ են այն կանայք, ովքեր միայն երիտասարդ տարիքում
են հիշում մանիկյուրի, վարսահարդարման ու հագուստի մասին, իսկ տարիքի հետ իրենց թույլ
են տալիս մոռանալ, որ պետք է ֆորմայի մեջ լինել, հաճախ գիրանում են ու դառնում անխնամ:
Շատ կանայք, ովքեր 30-ից հետո սկսում են քաշ հավաքել, ասում են՝ իբր տղամարդկանց դուր
չեն գալիս նիհար աղջիկները. այո, դա ճիշտ է, բայց մի բան է թմբլիկությունը, մեկ այլ
բան ճարպակալումը:
Տղամարդիկ կանանց մեջ բարձր են գնահատում են նաև առողջ անկախությունը, որը չի
տանում ֆեմինիզմի, շփվելու կարողությունը, խելքը, բայց ոչ ինտելեկտով բոլորին բուռը
հավաքելու ցանկությունը, հումորի զգացումը, իրեն հետևելու կարողությունը: