Առաջին ժամադրությունը կարող է շատ սթրեսային լինել: Սկսած ճիշտ հագուստ ընտրելուց,
վերջացրած հետագա զրույցով՝ այն կարող է շփոթության մեջ գցել ցանկացած աղջկա: Ահա մի
քանի պարզ խորհուրդներ առաջին ժամադրությանը պատրաստվելու և տղային ձեր վստահությամբ
հիացնելու համար:
Ընտրիր առաջին ժամադրության հագուստը նախօրոք և ընդունիր երկար, հաճելի լոգանք`
հանդիպման ժամանակ գայթակղիչ ու բուրումնավետ լինելու համար:

Գինովցած
ու անփույթ
Դու
հավանաբար նյարդային լարվածություն ես զգում ժամադրությունից առաջ: Այնուամենայնիվ,
մի՛ փորձիր դատարկել գինու ամբողջ շիշը մինչ հանդիպումը: Առաջին ժամադրությանը ոչ սթափ
վիճակում ներկայանալը դժվար թե դրական տպավորություն ստեղծի քո անձի մասին:
Կազդուրիչ
քուն
Մի
լավ հանգստացիր ժամադրությունից առաջ: Դու հաստատ չէիր ցանկանա գերհոգնած տեսք ունենալ
հենց առաջին հանդիպման ժամանակ:
Զվարճացի՛ր
Եթե
երեկոն կազմակերպում ես դու, մտածիր այնպիսի մի բան, որ այն հետաքրքիր ու զվարճալի
կլինի երկուսիդ համար էլ: Օրինակ՝ էկզոտիկ կերակրատեսակներ համտեսելը կարող է շատ հետաքրքիր
լինել քեզ համար, բայց ամենևին էլ պարտադիր չէ, որ նույնքան հաճելի լինի ընկերոջդ համար:
Անվտանգությունն
առաջնային է
Տեղյակ
պահիր ընկերներիդ քո ժամադրության մասին: Լավ կլինի, որ նրանք իմանան, թե ուր ես գնալու
և ում հետ:
Կորչի
անառողջ սնունդը
Մի՛
չարաշահիր ուտելիքը ժամադրությունից առաջ, և խուսափիր փքվածություն առաջացնող կերակուրներից:
Հմայի՛ր
նրան
Մի
կողմ դիր սրամտություններդ այդ երեկո ու եղիր ավելի խելամիտ: Իրականում երիտասարդին
հիացնելու գլխավոր բանալին նրա սիրած սպորտաձևի կամ երաժշտական խմբի մասին զրույցներն
են:
Հանգստացրո՛ւ
նյարդերդ
Ներողամիտ
եղիր: Շատ հնարավոր է, որ նյարդային լարվածություն ես զգում ոչ միայն դու, այլև ընկերդ:
Բայց
ես այդքան էլ շատ չեմ ուշացել ...
Ներկայացիր
ճիշտ ժամին: Ուշանալու դեպքում կարող ես պարզապես զրկվել ժամադրությունից:
Թեթև
տար
Փորձիր
լիարժեք հաճույք ստանալ երեկոյից: Անգամ եթե ձեզ մոտ ոչինչ չստացվի, գոնե լավ ժամանակ
կանցկացնես: