Загрузка...

Երջանկությունը և ուրախությունը




ՈՒրախությունը մտերմացնում է, իսկ վիշտը՝ համախմբում:

ՈՒրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում:

Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:

Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան դժբախտությունից:

Ծիծաղը երջանկության չափանիշ չէ:

Ագահությունն ու երջանկությունը երբեք իրար չեն հանդիպել. զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են:

Բախտը հոգնում է միևնույն մարդկանց մշտապես քաջալերելուց:

Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած:

Երջանկությունը նման է արեգակի: Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր:

Բախտի անիվին դյուրին է հետևել:

Երջանկութունը անվրդովության պտուղը չէ, նա ինքն անվրդովություն է:

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:

Ցավը դաժանություն է, ուրախությունը քնքշություն, սակայն ուրախությունն ավելի զորեղ է:

Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար:



Կյանքում մի անգամ բախտը բախում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած ե լինում հարևան գինետանը և չի լսում նրա բախյունը:

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Загрузка...
загрузка...
Загрузка...