Հարաբերությունների
բացակայությունը բազմաթիվ առավելություններ ունի: Ցավոք, դա սկսում ես հասկանալ, երբ
արդեն հանդիպել ես ինչ-որ մեկին, և ձեր հարաբերությունները «լուրջ են ու երկարատև»:
Ուստի խորհուրդ եմ տալիս սկզբից վայելել ազատությունը, քանի դեռ կարող ես: Երբ հանդիպես
ինչ-որ մեկին, և դուք սկսեք հանդիպել, այս ցուցակի երևույթներին անպայման կկարոտես:
1.
Սիրախաղ: Այսինքն' սիրախաղ առանց խղճի խայթի:
2.
Հեռակառավարման վահանակ: Հավատա' երբ կյանքումդ տղամարդ հայտնվի, այն լինելու է իր
ձեռքին:
3.
Առաջին համբույր: Այնքան քաղցր, կրքոտ և ռոմանտիկ…
4.
Խանդ: Այն վայրի զգացումը, որ մի վայրկյան անգամ չեն կարող անցկացնել առանց սիրելիի:
5.Խորը
քուն մինչև կեսօր: Առանց մեկնաբանության :)
6.
Գործողությունների ազատություն: Ուզո՞ւմ ես' ընկերուհիներով ակումբ գնացեք, ուզո՞ւմ
ես' աշխատակիցներով կինո: Քեզ ոչ ոք ոչինչ չի արգելում:
7.
Անհաջող ժամադրություններ: Որքան էլ վատը դրանք լինեն, միշտ հաճույքով ես հիշում դրանք:
8.
Ազատ ժամանակ: Միայն ընտանիք ու կենցաղ ունենալուց հետո ես հասկանում, թե որքան ազատ
ժամանակ ունեիր նախկինում: