Գիտնականները
պարզել են' ինչպիսին պետք է լինի կնոջ հոտը, ով ցանկություն ունի գայթակղելու սիրելի
տղամարդուն:
Շփման
գործընթացում կնոջ բույրի նշանակությունը շատ մեծ է, և սա ոչ մեկի համար գաղտնիք չէ:
Հոգեբանները վաղուց պարզել են, որ հաճելի հոտը նույնքան կարևոր է, որքան կոկիկ տեսքն
ու ճիշտ խոսելաձևը: Ի դեպ, մի բան է դուր գալ գործընկերներին, ընկերներին կամ երեխաներին
և լրիվ այլ բան' դուր գալ սիրելի տղամարդուն: Ինչպիսի՞ն պետք է լինի բույրը նման դեպքերում.
կանայք արդեն երկար տարիներ է, ինչ փորձում են պարզել: Ֆլորիդացի գիտնականները վերջերս
եկել են այն եզրահանգման, որ հնարավոր «զոհի» համար չկա ավելի լավ բույր, քան կնոջ
բնական հոտը: Անցկացվել է հետազոտություն, որի ընթացքում կանանց խնդրել են երեք օր
քնել նույն սպորտային վերնաշապիկով: Հետո այդ վերնաշապիկները բաժանել են տղամարդկանց:
Նրանք էլ հոտ են քաշել և´ այդ վերնաշապիկներից, և´ նրանցից, որոնք կանայք ընդհանրապես
չեն հագել: