Ձեզ եմ ներկայացնում մի քանի ծրագրեր որոնք ավելի հարմարավետ կդարձնեն ձեր առօրյան՝
FlyTube-ծրագիրը նախատեսված է Youtube-ի երգերը ֆոնային ռեժիմում
լսելու համար, բավականին հարմար և հեշտ աշխատող ծրագիր է, իսկ օգտագործման համար բավականին
պարզ։
AtmArmenia-ծրագիրը հայկական քիչ ծրագրերից է, որ հավանում։ Մինիմալիստիկ դիզայն, որը հեշտացնում է օգտագործումը, այս ծրագրի միջոցով կարող եք տեսնել մոտակայքում գտնվող բանկոմատները, ինչպես նաև կարող եք նշել, թե որ բանկի բանկոմատն է ձեզ հետաքրքրում։
Speedtest-ծրագրի միջոցով կարող եք պարզել, թե տվյալ պահին ինչքան է ձեր հեռախոսի կամ համակարգչի ինտերնետի արագությունը՝ այցելելով speedtest.net կամ Ներբեռնել
Rate.am-ծրագիրը ձեզ ցույց է տալիս տվյալ պահին գումարի արտարժույթը ինչպես նաև կա հաշվիչ, որը մի քանի վարկյանի ընթացքում կատարում է հաշվարկ և ցույց է տալիս ձեզ անհրաժեշտ գումարի չափը։
Mapcam.info-ը այս ծրագիրը ցույց է տալիս արագաչափերի գտնվելու վայրը և արագաչափին մոտենալիս ազդանշան է տալիս արագաչափի մասին՝ հեռավորությունը և սահմանված արագությունը։
Google Keep-այս ծրագիրը ինձ համար google-ի ամենահաջողված հավելվածներից է, քանի որ ունի բավականին լայն բազա ու բազմաֆունկցիոնալ է: Այն թույլ է տալիս կատարել նշումներ՝ տեքստային ,ձայնագրության և նկարի տեսքով , իսկ նախապես նշված ժամին կհիշեցնի ձեզ ։ Խորհուրդ եմ տալիս փորձել
