Загрузка...

Էրոտիկ գրականությունը Կարինե Աղաբեկյանի գրչով...18+


Հայ գրականության ժամանակակից ստեղծագործողներից՝ Կարինե Աղաբեկյանի ստեղծագործություններից առաջին անգամ ընթերցել եմ մոտ 3․5 տարի առաջ, երբ զինծառայող էի, ու բանակային անցուդարձից կտրվելու հիանալի միջոց էր։ Բայց մի կողմ դնելով այդ ամենը`ուղղակի չեմ կարող չհիանալ այս կնոջ պատկերացմամբ, քանզի գրքում տեղ գտած տողերը կարդալուց կամա թե ակամա պատկերացնում ես այն, ինչ գրված է գրքում, և այդ ամենը գրված է մաքսիմալ պատշաճ։ Զուտ նկարագրվում է տեսարան, որտեղ երկու սիրող սրտեր բախվում են իրար, ու ամեն ինչ այնպես է լինում ,ինչպես տեսնում եք ֆիլմերում կամ ինչ-որ հոլովակում։




Ուղղակի պետք է գնահատել այս կնոջ համարձակությունը, ով, Հայաստանում ապրելով, ստեղծագործում է այդքան ազատ, այդքան կրքոտ ու հետաքրքիր։ Վերջի համար կարելի է ասել , որ նրա «Կնոջ մենամարտը» «Սիրո հրդեհ» «Կգան բազում արշալույսներ» գրքերը իենց պարզությամբ և միևնույն ժամանակ խորհրդավորությամբ կարելի է համեմատել համաշխարհային ճանաչում գտած բազմաթիվ ստեղծագործությունների հետ։

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Загрузка...
загрузка...
Загрузка...