Загрузка...

Շաֆիի` Բա ես հիմա վարչապետ չե՞մ, լուրջ եմ ասում,մենակ ես չէ, բոլոր հայերով վարչապետ ենք։


Կպատմե՞ք Ձեր մասին, ինչո՞վ եք զբաղվում։
Բարև, ես Շաֆին եմ,  stand up show-ի մասնագետ եմ, սովորում եմ բժշկական համալսարանի վերջին կուրսում, ինչպես նաև «shafi’s place» բիստրոյի սեփականատեր եմ։

Ի՞նչ է Ձեզ համար բեմը

Ես առաջին անգամ բեմում եղել եմ Հնդկաստանի թատրոններից մեկում, այդ ժամանակ 13 տարեկան էի։ Ես իմ կյանքի կեսը անց եմ կացրել բեմում, իսկ Հայաստանում stand up-ի բեմը շատ յուրահատուկ է ինձ համար, քանի որ մարդկանց, որ ես  Փորձում եմ զվարճացնել, շատ եմ սիրում, իսկ stand up-ի ժամանակ այդ սերը փոխանցվում է ինձ։ 


Ո՞րն է հումորով զբաղվելու ձեր հիմնական մոտիվացիան։
Ես արդեն 6 տարի է ինչ գտնվում եմ Հայաստանում, և այդ 6 տարիների ընթացքում շրջագայել եմ Հայաստանով մեկ avto stop-ի միջոցող, և այդ ժամանակ շփվել եմ մի շարք անծանոթ մարդկանց հետ, և նրանք են տվել ինձ մեծ թվով պատմություններ։ Իսկ  stand up-ը ինձ համար դիտումների և պատմությունների խառնուրդ է։ Ու հիմնական մոտիվացյաս դա այն է, երբ տեսնում եմ մարդկանց․ ովքեր կարողանում են կտրվել իրենց առօրյա հոգսերից ու մոռանալ իրենց խնդիրները։

ՈՒնե՞ք երազանքներ

Այո ունեմ մի մեծ երազանք՝ լավ դերասան դառնալ։ Երբ կատարվի երազանքս, մեծ թվով հաղորդումներ կունենամ, լավ բժիշկ կդառնամ։ Ինչպես նաև կցանկանամ Հայաստանը քայլի աջ, որտեղ մեր ժողովորդը կապրի ուրախ և անհոգ։ 

Ի՞նչ կանեք, եթե քնից արթնանայիք Ու հասկանայիք, որ Դուք ՀՀ վարչապետն եք։
Բա  ես հիմա վարչապետ չե՞մ, լուրջ եմ ասում,մենակ ես չէ, բոլոր հայերով վարչապետ ենք։

Ինչպիսի՞ն է Շաֆին բեմից դուրս
Նույնը, նույն ժպիտով, նույն մաշկի գույնով։ Make up չկա բեմում, քանի որ մեր make up-ի աղջիկը մի տարուց ավել ասում է, որ իմ մաշկի գույնի կրեմ չունի։

Ինչ կմաղթեք Ձեզ հետևողներին
Իմ հետևորդները վերջն են, իրանք այնպիսի մարդիկ են, որ ուղարկում են ինձ նվերներ իմ ծննդյան օրը, ովքեր հետևում են իմ ամեն քայլին, հրավիրում են ինձ իրենց քաղաքները ելույթ ունենալու համար։ Կարճ ասած իրենք են հանդիսանում հիմնական պատճառը, որ ես երկար ապրեմ հայաստանում։ 




Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Загрузка...
загрузка...
Загрузка...