Մամուլը ոչ
միայն ժողովրդի առաջ ունի քաղաքական մոնիթորինգ իրականացնելու պարտավորվածություն ու
գործառույթ, այլ այն պարտավոր է նաև իրականացնել հասարակական մոնիթորինգ, ապահովել
թափանցիկություն ու իրական վիճակագրություն հասարակական մի շարք խնդիրների վերաբերյալ:
Ես չեմ տեսնում շահագրգռվածություն հայկական մամուլի կողմից, բարձրաձայնելու հասարակական
տաբու հուշող հարցեր, ինչպիսիք են խտրականությունը, ընտանեկան բռնությունը, նորմեր
պարտադրելու սովորույթները և այլն: Չեմ տեսնում նաև ձգտում դեպի այսպիսի հարցեր կարգավորելու
տեսլական ունենալուն:
Իմ համոզմամբ,
մամուլը ունի հասարակության մեջ ավելի դրական փոփոխություններ մտցնելու և ավելի ազդեցիկ
ու հետևողական արդյունքներ գրանցելու ներուժ: