Загрузка...

Նիրվանան՝ ռոքնռոլի և համաշխարհային երաժշտության կիզակետում



«Nirvana» խումբ, որը փոխեց համաշխարհային ռոք իրականությունը և ավելի քան երեք տարի դարձավ երաժշտական ճաշակ թելադրողներից մեկը։ Մինչ օրս էլ նրանց երաժշտությունը պահպանում է համաշխարհային ճանաչում և շարունակում է ազդել ժամանակակից ռոքնռոլի մշակույթին:
«EverNews»-ը խմբի սիրահարների համար առանձնացրել է հետաքրքիր փաստեր։

1․ Nirvana թե՞ Fed Ed Fred
Նախքան Nirvana անունը քննարկելը, խումբը փորձել է բազմաթիվ անուններ, որոնցից մի քանիսը չափազանց տարօրինակ էին։ Նրանք տատանվում էին «Fed Ed Fred», «Skid Row» և «Pen Chap Chew» տարբերակների վրա։ Վերջում Կոբեյնը ընտրել է «Nirvana» տարբերակը՝ գեղեցիկ հնչելու համար, որի պատճառով էլ խումբը ընկել է դատական քաշքշուկների մեջ։

2. Քոբեյնը գումար չունենալու պատճառով դուրս է մնացել դպրոցից, այնուհետև տևական ժամանակ նույն դպրոցում աշխատել է որպես պահակ։ Պատանեկությունը անցել է կամուրջների տակ, հենց այդտեղ էլ Քոբեյնի գլխում ծնվել են հանճարեղ գաղափարներ։

3. Քոբեյնը երբեք չի գնացել կիթառի դասերի։ Նա երբեք չի ցանկացել երգել, նա պարզապես ուզում էր ռիթմով կիթառ նվագել։

4.Քոբեյնին ինչ-որ բան համոզելը չափազանց հեշտ էր, ընդամենը պետք էր ասել մոգական նախադասությունը՝ «Ջոն Լենոնն արել է դա»։ Այո, նա Լենոնի ֆանատն էր։

5.Քոբեյնը միշտ երազել է ունենալ Լենոնի անունից, բայց ըստ նրա՝ունեցել  է Ռինգո Սթարի անանունությունից։ Նա  չէր ուզում լինել առաջատար։ Պարզապես ցանկանում էր լինել ռոքնռոլի աստղ։

6.խումբը թողարկել է երկու կենդանի կատարմամբ և երեք ստուդիական ալբոմներ՝ «Bleach», «Neverminde»  և «In Utero»:

7.Խմբի «Neverminde» ալբոմը չարտերում առաջ է անցել փոփ արքա Մայքլ Ջեքսոնի Bad ալբոմից։

8.Քոբեյնին միշտ գրավել է «մահ» երևույթը և պատահական չէ, որ նա չորրորդ ալբոմը ցանկացել է անվանել «I Hate Myself and I want to die»։

9.Nirvana խմբի Smells like Teen Spirit կոմպոզիցիան ճանաչվել է բոլոր ժամանակների ամեանաիդեալական հիթ։ Իրենց չափանիշներով «Nirvana»-յին  մոտ է Լենոնի Imagine երգը ու U2 խմբի One թրեքը։

10. «Nirvana»-յի առաջին ալբոմի ձայնագրման համար խմբից պահաջվել  է ընդամենը $606 և 17 սենթ։

11.Խմբի «Heart shaped box» (սրտաձև արկղ) երգի նախնական տարբերակը եղել է «Heart shaped Coffin» (սրտաձև դագաղ)։

12.խմբին վռնդել են իրենց իսկ ալբոմի շնորհանդեսից՝ ուտելիքներով կռվելու համար։

13.Քոբեյնի ամենասիրելի խումբը ամերիկյան Pixies ալտերնատիվ ռոք խումբն է։

14.խմբի անդամներ Քոբեյնին և Քորթիին Տարանտինոն անձամբ է հրավիրել խաղալու իր «քրեական պատում» ֆիլմում՝ որպես թմրանյութ վաճառող։

15.Nirvana-յի լիդեր Քոբեյնի մահով  խումբը լուծարվում է(1994թ.-ից)։ Ըստ պաշտոնական տվյալների Քոբեյնը ինքնասպանություն է գործել իր Սիեթի տանը, սակայն շատերը մինչ օրս կասկածում են սպանության վարկածի շուրջ։ Քոբեյնի գործը մինչ օրս բաց է։


Նյութի հեղինակ՝  Դիանա Դեմիրճյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Загрузка...
загрузка...
Загрузка...