Որքան
էլ դժվար լինի ընդունելը, պետք է փաստել, որ մահը կյանքի բնական շրջապտույտի անխուսափելի
մասն է: Աշխարհում ապրող բոլոր մարդիկ, առանց բացառության, իրենց կյանքի որևէ փուլում,
ուշ թե շուտ կորցնում են իրենց համար անգին որևէ մեկին: Այդ պահից սկսած թվում է թե
կյանքը դադարում է գոյություն ունենալ, այն ամենն, ինչ լիքն էր, դատարկվում է, գույները
նոսրանում են ու մոլորակը կանգ է առնում: Այդ ժամանակ պետք է հիշեք, որ դուք ունեք
բավարար ռեսուրս ցանկացած ցավ հաղթահարելու համար: Բոլոր զգացմունքներն ու ապրումները ժամանակավոր
են: Դուք զգում եք այն, ինչը զգացել են միլիոնավոր մարդիկ: Դուք միայնակ չեք ձեր վշտի
մեջ: Պետք է հիշեք, որ որքան էլ անիրական լինի կյանքի իմաստը վերագնելու հեռանկարը,
այնուամենայնիվ, կգա այն առավոտը, երբ կբացեք պատուհանը, կտեսնեք
ինչպես է շողում արևը, կտեսնեք, որ աշխարհը գունեղ է, ինպես նախկինում: Մի վախեցեք
ցավը զգալուց, դա ապրելու, կյանքը զգալու ու գնահատելու միակ միջոցն է: Վիշտը գործընթաց
է, որի օգնությամբ դուք հաղթահարում եք կորստի ցավը՝ վերագտնելով հավասարակշռությունը
և կյանքի լիարժեքության զգացումը: Ի վերջո մահը կյանքի նախապայմանն է ու գոյության
միակ ձևը: Կյանքն ու մահը անբաժանելի են, և ինչպես ցանկացած սկիզբ ունի վերջ, այնպես
էլ ցանկացած վերջ նոր սկիզբ է:
Загрузка...
EverNews
Լիլիթ Ավետիսյան
Հետաքրքիր Նյութեր
Վիշտը գործընթաց է, որի օգնությամբ դուք հաղթահարում եք կորստի ցավը
Загрузка...
загрузка...
Загрузка...