Նախ կցանկանայինք
մի փոքր պատմեիք« Հպարտ » երիտասարդական շարժման մասին։
Սկսեմ նրանից, որ շարժման ղեկավարը Գուրգեն Սարգսյանն է, և հենց
նրա միտքն է եղել սկսել շարժումը: Մեր կառույցը չունի կուսակցական պատկանելություն:
«Հպարտ» երիտասարդական շարժումը բարձրաձայնում և վեր է հանում Հայաստանում առկա այն խնդիրները,որոնք
սեփական հնարավորությունների շրջանակում լուծելի է համարում:
Մեր գործունեության նպատակներից է`հայ ժողովուրդն ավելի մոտ
կանգնի իր արմատներն և պահպանի իր ազգային դիմագիծը:
Միանշանակ հասկանալի է, որ դուք ավելի կողմ եք Սուրբ Սարգսի
տոնին։ Սակայն ի՞նչ կարծիք ունեք Վալենտինի տոնի մասին։
Սուրբ Վալենտինը կաթոլիկների տոնն է: Մենք, բնականաբար, դեմ
չենք այդ տոնին, միաժամանակ, ցանկանում ենք նշել այն տոները, որոնք իսկապես մերն են:
Եթե ունենք Սուրբ Սագսի տոնը ինչու՞ նշել Վալենտինը:
Արդյո՞ք երթը ընթացավ այնպես, ի՞նչպես պլանավորել էիք:
Բնականաբար, եղան փոքրիկ թերացումներ, բայց կարծում եմ ընդհանուր
մթնոլորտը և տրամադրությունը շատ լավ էին: Նախատեսված միջոցառումը ստացվեց, մարդիկ
հետաքրքրվում էին, դրական աուրա էր ամենուր, մեծ թվով երիտասարդներ էին միացել մեզ
և, ընդհանուր առմամբ, մեր նպատակը` Սուրբ Սարգսի տոնը նաև այս ֆորմատով նշվի, իրականացված
է:
Հաջորդիվ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Ձեր կողմից։
Այս պահին ունենք բազմաթիվ մտքեր, որոնք դեռ քննարկման փուլում
են:
Կնախընտրեմ չբարձրաձայնել հետագա միջոցառումների մասին: Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին և անպայման
կլինեք տեղեկացված:
Դիտեք նաև ֆոտոշարքը
Նյութի հեղինակ ՝ Դավիթ Աբովյան









