Загрузка...

Արդյո՞ք եղան խնդիրներ կամ բարդություններ՝ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումը կազմակերպելիս:Այս և մի շարք հարցերի պատասխանները պարզեցինք «Հպարտ» երիտասարդական շարժման ղեկավար Գուրգեն Սարգսյանի հետ զրույցում:


Մարտի 8-ին՝  Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված կանաց և աղջիկների միջազգային տոնին։ Այս գեղեցիկ օրվա նկատմամբ անտարբեր չմնաց «Հպարտ երիտասարդական շարժումը», քանի որ հենց նրանք էին կազմակերպել կանանց տոնին նվիրված միջոցառումը։
Հյուսիսային պողոտայում կազմակերպված միջոցառման ընթացքում եղան հետաքրքիր անակնկալներ հավաքվածների համար։ Մարտի 8-ը հյուսիսային պողոտայում խորագրով միջոցառումը ավելի հետաքրքիր դարձրեցին երգչուհիներ՝ Լուսի Բաբայանը, Սիրարփի Օհանյանը, Իզաբելլա Ասմարյանը և Արմենուհի Թամոյանը, իսկ ակումբային տրամադրությունը ապահովվեց DJ նեքսթը։


Evernews.info կայքը հարցազրույց վերցնելով Հպարտ երիտասարդական շարժման ղեկավար, միջոցառման կազմակերպիչ Գուրգեն Սարգսյանից՝ փորձեց ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել շարժման, ինչպես նաև միջոցառման մասին։

Ինչպե՞ս որոշվեց կազմակերպել մարտի 8-ին նվիրված միջոցառումը և ինչու՞ հենց Հյուսիսային պողոտայում։
Միջոցառման կազմակերպման գաղափարը առաջացավ Սուրբ Սարգիս տոնը յուրովի նշելուց հետո, երբ թիմով ամփոփում էինք արված աշխատանքը։ Գաղափարների, հետաքրքիր մտքերի և յուրօրինակ մոտեցումների մի ողջ պաշար հավաքվեց։ Հետո ընտրեցինք լավագույնները,  որոշեցինք և անմիջապես անցանք գործի։
Հյուսիսային պողոտան Երևանի ամենաբանուկ հատվածներից մեկն է, որտեղ օրվա նույնիսկ ամենահանգիստ ժամանակ  ակտիվ շարժ  կա։ Այդպես նպատակահարմար գտանք միջոցառումն իրականացնել հենց այնտեղ։


Հետաքրքիր միջոցառում էր, որից ներկաներից գրեթե բոլորը մեծ բավականություն ստացան, իսկ արդյո՞ք Ձեր ակնկալիքները արդարացան միջոցառումից։
Մեր ամենից կարևոր ակնկալիքն այդ միջոցառումից այն էր, որ  ինչքան հնարավոր է շատ կանանց և աղջիկների ժպիտ պարգևենք, լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ մեր ակնկալիքները կարելի է համարել արդարացված։



Ձեր միջոցառումները կազմակերպելիս և իրականացնելիս, ո՞ր պետական մարմնի հետ եք համաձայնեցնում միջոցառման անցկացման կարգը և վայրը և արդյո՞ք խնդիրներ կամ բարդություններ չեն լինում։
Համաձայնեցումն իրականցվում է Երևանի քաղաքապետարանի հետ։ Դեռևս անհաղթահարելի խնդիրներ կամ բարդություններ չեն առաջացել։



Ի՞նչ միջոցառումներ ու անակնկալներ են սպասվում քաղաքացիներին «Հպարտ» երիտասարդական շարժման կողմից։
Նոր անակնկալներ և միջոցառումներ սպասվում են, բայց փակագծեր չեմ ցանկանա բացել, պարզապես հետևեք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին և կլինեք տեղեկացված մեր առաջիկա միջոցառումների վերաբերյալ։



Եվ վերջին հարցը՝ եթե գտնվեն երիտասարդներ և ցանկանան միանալ ձեր շարժմանը դառնալով թիմի անդամ, ինպե՞ս կարող են միանալ ձեր թիմին։
Շատ տեղին հարց էր, քանի որ արդեն իսկ կան շատ երիտասարդներ, ովքեր ցանկություն են հայտնել միանալ մեր թիմին։ Մեզ հետ կապ հաստատելու համար կարող են գրել մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջին, կամ նամակ ուղարկել hpartsharjum@gmail.com էլ. հասցեին և անգամ կարող են անձնական նամակ ուղարկել իմ անձնական էջին։ Մենք գրկաբաց ենք բոլոր ակտիվ երիտասարդների համար, ովքեր պատրաստ են ջանք ու եռանդ չխնայել ավելի լավ հասարակություն, ավելի լավ Հայաստան, ավելի ակտիվ և նպատակասլաց երիտասարդություն ունենալու գործում։


Բոլոր հետաքրքրվածները կարող են միանալ շարժմանը, դե ինչ սպասենք նոր միջոցառումների որոնք կկազմակերպվի շարժման կողմից։


Նոյւթի հեղինակ՝ Դավիթ Աբովյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...