Загрузка...

Նաիրի կինոթատրոնի պատմությունը


«Նաիրի»-ն Երևանի ամենահին կինոթատրոնն է, որը 1920-50-ական

թվականներին գտնվել է Ամիրյան փողոցում` ներկայիս Արտաքին գործերի
նախարարության հասցեում։ Կինոթատրոնն ունեցել է փակ և բաց` ամառային դահլիճ, որտեղ ցուցադրվել է հայկական առաջին ֆիլմը` «Զարե»-ն։ 1952 1954 թվականներին կինոթատրոնը տեղափոխվել է Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում Ալ. Թամանյանի նախագծով (այնուհետև նրա որդի Գ. Թամանյանի) կառուցված նոր շենք։
Կարմիր տուֆաշեն շենքի ճակատային մասում կան երեք կամարաձև մուտքեր, որոնց վրա կառուցված են ևս երեք կամարներ` նախորդից երկու անգամ բարձր, իսկ դրանց վրա` երկուական, առաջինից ցածր բարձրությամբ կամարաձև պատուհաններ, որոնք պահպանում են շենքի համահունչ ճարտարապետական ոճը։ «Նաիրի» կինոթատրոնում կան մեծ (231 նստատեղով), փոքր (42 նստատեղով) և VIP` առանձնացված (12 նստատեղով) դահլիճներ։

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Նախորդ նյութ
« Prev Post
Հաջորդ նյութ
Next Post »
Загрузка...
загрузка...
Загрузка...