Մարդու խոսքի համար պատասխանատու կենտրոնը գտնվում է ուղեղի ձախ կիսագնդում:
Երբ մարդ ցանկանում է խոսել, նյարդային գրգիռները գլխուղեղի ձախ կիսագնդից շտապում
են դեպի կոկորդի, բերանի և ծնոտների մկաններ:
Կոկորդի ներսում են գտնվում իսկական ձայնալարերը` զույգ կապանները, որոնք մասնակցում
են ձայնի առաջացմանը: Նրանցից քիչ վերև կան նաև կեղծ ձայնալարեր, որոնք չեն մասնակցում
ձայնի առաջացմանը:
Ուղեղի նյարդային գրգիռները ստիպում են ձայնալարերին ձգվել և տատանվել` առաջացնելով
պահանջված ձայները: Դրանք անցնեւմ են կոկորդի, բերանի և քթի միջով: Այդ ձայներից կապակցական
խոսք ստանալու համար մարդը գործի է դնում լեզուն, ատամնաշարը, շրթունքները և այլն: