1. Ցավն աճի
մի մասն է:
Երբեմն կյանքը փակում է դռները, քանի որ տեղից շարժվելու ժամանակն է: Եվ դա լավ է,
որովհեետև հաճախ մենք մնում ենք նույն տեղում միայն այն պատճառով, որ հանգամանքները
չեն դրդում մեզ գործել: Հիշեք, որ ցանկացած լավ բանի համար ժամանակ է հարկավոր: Եղեք
համբերատար և լավատես: Մի վախեցեք ցավի դեմ պայքարելուց. երբ դուք ոչինչ չեք անում,
ցավը վնասում է ձեզ, իսկ դիմադրելու դեպքում, այն օգնում է աճել և ուժեղանալ:
2. Կյանքում
ամեն բան ժամանակավոր է:
Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, մենք գիտենք, որ այն ի վերջո կտրվելու է: Երբ մթնում
է, այնուհետև անպայման լույսը բացվում է: Ամեն օրը հիշեցնում է մեզ դրա մասին: Ամեն
անգամ, երբ ձեզ ցավ են պատճառում, վերքը լավանում է: Ոչինչ հարատև չէ:
3. Անհանգստությունն
ու դժգոհությունները ոչինչ չեն կարող փոխել: Նրանք, ովքեր շատ են բողոքում, ոչնչի
չեն հասնում: Ավելի լավ է անընդհատ փորձել ինչ-որ բան անել, գործել, նույնիսկ, երբ
թվում է, թե պարտվում եք, քան ոչինչ չանել
և միայն դժգոհել: Իրական երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դուք դադարում եք
բողոքել ձեր խնդիրներից և շնորհակալ եք լինում այն ամենի համար, ինչ ունեք:
4. Սպիերը
ոչ թե թուլության, այլ ուժի նշան են: Երբեք մի ամաչեք կյանքի թողած հետքերի
համար: Սպին ցավի պարտության և ձեր հաղթանակի ապացույցն է: Իսկ եթե հաղթել եք, ուրեն
առաջ եք գնացել, դարձել եք առավել իմաստուն և հասուն: Սպիերը դիտարկեք դրականի տեսանկյունից,
և երբեք մի խղճածեք ինքներդ ձեզ, չէ՞ որ դուք հաղթել եք:
5. Պայքարը ոչ թե խոչընդոտ է ձեր ճանապարհին, այլ հենց ինքը
ճանապարհն է:
Յուրաքանչյուր՝ անգամ չնչին պայքարը մեկ քայլ առաջ է: Մի վախեցեք դուրս գալ ձեր հարմարավետության
սահմաններից: Դուք կարող եք կորցնել կայունության, ապահովության զգացումը, կարող եք
կորցնել այն ամենն, ինչը թանկ է ձեզ համար, կարող եք հայտնվել լիակատար միայնության
մեջ: Հիշեք, որ միայնությունը տարածք է, որի կարիքն ունեք, իսկ մնացածը փորձություն
է, որը ստուգում է նպատակին հասնելու ձեր ցանկության աստիճանը:
6. Այլ մարդկանց
բացասական արձագանքը ձեր խնդիրը չէ: Ինքնավստահ եղեք, երբ բացասական մթնոլորտը շրջապատում
է ձեզ: Ժպտացեք, երբ ուրիշները փորձում են հաղթել ձեզ: Դա սեփական էնտուզիազմը պահպանելու
հեշտ միջոց է: Երբ մարդիք վարկաբեկում են ձեզ, մնացեք այնպիսին,
ինչպիսին կաք, երբեք թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկի խոսակցությունները փոխեն ձեզ: Միշտ
էլ կլինեն մարդիք, ովքեր վատը կխոսեն ձեր մասին, անկախ այն բանից, թե ինչ եք անում
և ինչքան լավ եք անում: Անհանգստացեք ինքներդ ձեր մասին, այլ ոչ թե այլոց կարծիքների:
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան