Վիճակագրական
տվյալներն ամբողջ աշխարհում վկայում են, որ կանանց կյանքի միջին տևողությունն ավելի
երկար
է, քան տղամարդկանցը: Գիտնակաները փորձում են բացահայտել, այն մեխանիզմները, որոնք
ընկած են այս փաստի հիմքում: Ահա այն հիմնական պատճառները, որոնք օգնում են գեղեցիկ
սեռի ներկայացուցիչներին մի քանի տարով երկարեցնել իրենց կյանքը:
1.
Կանանց ինքնապահպանման բնազն առավել զարգացած է, քան տղամարդկանցը: Սրա հիմքում նախնադարյան
մարդու ապրելակերպն է. ինչպես հայտնի է, մեր նախնիները բաժանել են կենցաղային դերերն
ու պարտականությունները, որպեսզի կարողանան
գոյատևել: Այսպիսով տղամարդիկ պետք է որս անեին, ինչպես նաև կռվեին տարատեսակ թշնամիների
և կենդանիների հետ՝ պաշտպանվելու նպատակով: Իսկ կանայք պարտավոր էին մնալ քարանձավում
և մեծացնել իրենց երեխաներին: Արդյունքում ձևավորվել են մի շարք բնազդներ, որոնք գենետիկորեն
ժառանգվելով հասել են մինչև մեր օրերը: Տղամարդիկ հակված են ռիսկի դիմել, չեն վախենում
խնդրահարույց իրավիճակներից, այնինչ կանայք կարևորում են ապահովության և կայունության
զգացումը, և առավել զուսպ են ռիսկային քայլերում:
2.
Ի տարբերություն տղամարդկանց, կանայք չափազանց կարևորում են իրենց արտաքին տեսքը, մշտապես
ձգտում են գեղեցիկ և խնամված լինել: Գեղեցիկ լինելու առաջին նախապայմանը առողջությունն
է: Այս նպատակով կոսմետիկ միջոցների կիրառումից բացի, նրանք պետք է հետևեն իրեց սննդակարգին,
օգտագործեն թարմ և օգտակար մթերքներ, խուսափեն վնասակար սովորույթներից, ինչպես նաև
զբաղվեն սպորտով: Տղամարդիկ ևս ձգտում են առողջության և գեղեցկության, սակայն այս հարցում
նրանք հիմնականում առանձնապես սկզբունքային չեն, իսկ վնասակար սովորությունների (ծխելու,
ալկոհոլի օգտագործման և այլն) հարցում գերազանցում են կանանց:
3.
Գաղտնիք չէ, որ կանայք շատ ավելի էմոցիոնալ են, քան տղամարդիկ: Կանայք կարող են հուզվել
ամենաչնչին առիթի դեպքում կամ շատ բուռն արձագանքել որևէ իրադարձության: Այս առումով
թվում է, թե տղամարդիկ ավելի հավասարակշռված են և ռացիոնալ: Սակայն իրականում նրանք
ևս ունենում են խորը ապրումներ: Երկու սեռերի տարբերությունը ոչ թե էմոցիաների ծավալի,
այլ դրանց արտահայտման մեջ է: Կանյաք ազատ են իրենց հույզերն արտահայտելու հարցում
և միանգամից հակազդում են բացասական ազգակներին: Տղամարդիք հակված են ներփակման՝ ուժեղ հույզերի առկայության
պարագայում: Նրանք վստահ են, որ կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները և այլ
մարդկանց հետ կիսվելու կարիք չունեն: Այսպիսի դիրքորոշումը հանգեցնում է նյարդային
համակարգի ոչ ճիշտ աշխատանքին, ինչն էլ իր դրսևորումն է ունենում
տարատեսակ հիվանդությունների տեսքով:
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան