Մարդու
ուղեղը մարզանքի կարիք ունի ճիշտ այնպես, ինչպես մկանները: Երբ դուք հաճախ եք օգտագործում այն և ճիշտ ուղղությամբ,
դառնում եք ավելի խելացի, կարողանում եք հեշտ կենտրոնանալ, արագ կողմնորոշվել, ճիշտ
վերլուծել և այլն: Ահա ավելի խելացի դառնալու մի քանի մեթոդ, որոնց տևական կիրառման
դեպքում արդյունքը երկար սպասեցնել չի տա:
1. Որքան հնարավոր է քիչ դիտեք հեռուստացույց: Հեռուստացույցի առաջ ժամերով
նստելը ոչ մի կերպ չի ակտիվացնում մարդու ուղեղը, ընդհակառակը՝ նպաստում է ուղեղի բջիջների
ոչնչացմանը: Հեռուստացույցը մեծ ազդեցություն է թողնում ենթագիտակցության վրա՝ հավաստիացնելով մեզ այնպիսի
տեղեկատվության ճշմարտացիության մեջ, որն այդ պահին ձեռնտու է քաղաքական ազդեցիկ գործիչներին
կամ բխում է տվյալ հեռուստաընկերության ղեկավարության
շահերից: Հեռուստացույցին կարող են հեշտությամբ փոխարինել ընթերցանությունը, երաժշտություն
լսելը, զբոսանքը, ընկերների հետ շփումը…:
2. Ժամանակ
հատկացրեք ֆիզիկական ակտիվությանը: Շատերը կարծում են, որ ֆիզիկական վարժանքների վրա ծախսվող
ժամանակն արդարացված չէ և կարելի է այն ավելի արդյունավետ օգտագործել: Սակայն իրականում
ֆիզիկական չափավոր ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի
վրա: Այն տալիս է դրական էներգիա, ազատում է մարմինն ու միտքը բացասական լիցքերից,
լավացնում է արյան շրջանառությունը և արդյունքում բարձրացնում է ուղեղի աշխատանքի արդյունավետությունը:
3. Կարդացեք
իսկապես լավ գրքեր:
Գաղտնիք չէ, որ ընթերցանությունը խելացի դառնալու ամենակարճ ուղին է: Այստեղ չափազանց
կարևոր է գրքի ընտրությունը: Էժանագին սիրավեպերն ու բացառապես ժամանցային նշանակություն
ունեցող գրքերը կարող են լցնել ազատ ժամանակը, սակայն եթե ցանկանում եք փոփոխություն
զգալ ձեր մտածողության, աշխարհայացքի և կյանքի որակի մեջ, ապա ընտրեք այնպիսի գրականություն,
որի ընթերցումը կստիպի մտածել, թույլ կտա դիտարկել ծանոթ երևույթներն անծանոթ դիտանկյունից:
4.
Շուտ քնեք և շուտ արթնացեք: Սոցիոլոգները վկայում են,
որ մարդիկ, ովքեր շուտ են պառկում քնելու և շուտ են արթնանում, որպես կանոն ավելի հաջողակ
են: Եվ սա զարմանալի չէ, քանի որ դա է մարդու կենսաբանական բնական պահանջմունքը: Եթե
դուք սովոր չեք այդ ռեժիմին, ապա սկզբում դժվար կլինի, բայց օրեր անց կզգաք եռանդի
և աշխատունակության այնպիսի աճ, որը երբևէ չեք զգացել: Դուք կլինեք առույգ, իսկ ձեր
միտքն ավելի հստակ: Բացի այդ՝ առավոտյան կունենաք ազատ ժամանակ որևէ օգտակար գործով
զբաղվելու, ինքնակրթվելու և ինքնազարգացման համար:
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան.