Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը:
Էմերսոն.
Իրավունքի
նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը: Իրվինգ.
Դատավորները
պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: Բեկոն.
Նախքան
դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: Լիխտենբերգ.
ՈՒնեցիր
թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի.
Սեփական
աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել
նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: Լառոշֆուկո.
«Բռունցքի
իրավունքը» նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը:
Զեյմե.
Չկա
օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ.
Յուրաքաչյուր
մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց
ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: Հենրի Շոու.
Չկա
ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: Սավոնարոլա.
Հաճախ
օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: Սորեն.
Խիղճը
օրենքների օրենքն է: Լամարթին.
Հանցանքներ
կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ
պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար
զավթումը՝ նվաճում: Լառոշֆուկո.
Նյութի
հեղինակ՝ Տաթև Ավետիսյան․